|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Թուրքական Հայկական պնդումների դեմ պայքարի միության նախագահ Գյոքսել Գյուլբայը հանդես է եկել հակահայկական հերթական հայտարարություններով:
Ըստ Haberler-ի՝ գնահատելով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը՝ միության նախագահը չի վարանել զրպարտել Հայաստանին հրադադարի պայմանագիրը խախտելու մեջ:
«Երկու երկրների միջև կնքված հրադադարի պայմանագիրը բազմիցս խախտած Հայսատանը, ստանալով արտաքին ուժերի օժանդակությունը, հարձակվում է իր հարևանների վրա՝ լինելով տարածաշրջանի «շփացած երեխան»: Սակայն միջազգային հանրության աչքին նա շարունակում է մնալ որպես անմեղ երկիր»,- ասել է նա:
Գյուլբայը նշել է, որ Հայաստանի «խախտած» հրադադարի արդյունքում զոհվում են ադրբեջանցի զինվորներ: Այդ դեպքում անտեղի չէր լինի մեր հարցը՝ այդ ինչո՞ւ վերջին օրերին ադրբեջանական ոչ մի ԶԼՄ այդպես էլ չտեղեկացրեց ենթադրյալ զոհերի մասին: