Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորների հետ: Ավելի քան չորս ժամ տևած փակ հանդիպումից հետո նախարարը պատասխանել է լրագրողների հարցերին: Խոսելով ԶՈՒ կադրային քաղաքականության մասին` նախարարը նշեց, որ կադրային քաղաքականությունն իրականացվում է պլանավորված: Բանակում հրամաններն ու որոշումները, չնայած նրան, որ ձևավորվում են համապատասխան քննարկումների, առաջարկությունների հիման վրա, չեն քննարկվում և կատարվում են: Ինչ վերաբերում է բարձրաստիճան զինվորականների` պաշտոնից ազատմանը. Սեյրան Օհանյանը նշեց. «Եթե հարցը կադրային փոփոխությունների մասին է, ապա պետք է ասեմ մեկ բառով, որ, անկասկած, կապ ունեն պահի հետ և միտված են մեր կառավարման համակարգը ավելի բարելավելուն և ավելի պատշաճ մակարդակի բարձրացնելուն»,- ասաց նա:
Իսկ թե ինչո՞ւ նրանք բացթողումների համար քրեական պատասխանատվության չեն ենթարկվում, Օհանյանն ասաց, թե նրանք չեն ենթարկվի քրեական պատասխանատվության, քանի որ իրենց գործունեությունը քրեական պատասխանատվության ենթարկելու չէ: «Բանակում քրեական գործերը հարուցվում են իրավապահ մարմինների վերահսկողության ներքո, և այդ գործունեությունը կանոնակարգված է: Բանակում էլ, ինչպես մյուս կառույցներում, կան քրեկան գործեր և քրեական գործի ավարտից հետո համապատասխան հետևություններ կատարվում են: Իսկ ինչ վերաբերում նրանց գործունեությանը, պիտի ասեմ, որ ՀՀ ՊՆ-ն և ԼՂՀ ՊԲ-ն իրենց առաջ դրված խնդիրը կատարել են լիարժեք, հասել են հաջողության, հակառակորդին զրկել են մարտավարական առավելությունից, և բանակը այն կառույցը չէ, որ կարելի է ասել, թե համապատասխան գործողություններ չի ձեռնարկում բացասական երևույթների շրջանակում»,- ասաց Սեյրան Օհանյանը: