Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նախորդ փուլից հետո ՊԲ ստորաբաժանումները համապատասխան աստիճանի են բերվել, և այս պահին անակնկալության գործոնն ավելի է նվազել. այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչպես եղավ, որ հակառակորդի զորքերի տեղաշարժն այն ժամանակ աննկատ էր մնացել, ըստ նրա` կան ռազմական խորամանկության հնարքներ, օրինակ` երկարաժամկետ ընտելացնել ինչ-որ իրավիճակի, փորձել շեղել ուշադրությունը:
«Այն ժամանակ 1,5 տարի էր տևել խորամանկության դրսևորումը, իսկ հիմա կարճ ժամանակ է, և մեր զորքերը լիովին պատրաստ են: Պատերազմների պատմության մեջ ոչ ոք չի կարող բացառել, որ դիմացինի գործողություններն ինչ-որ առումով քեզ համար անակնկալության տարրեր չեն ունենա` խորամանկությունների, խուսանավության հաշվին: Որպեսզի դու դիմացինի բոլոր գործողությունների մասին մանրամասն իմանաս, պետք է հակառակորդի գլխավոր շտաբի բոլոր փաստաթղթերը ձեռքիդ տակ ունենաս: Այս դեպքում էլ, սակայն, դեռ հարց է` միևնույն բանը կանե՞ն` ինչ կանխավ որոշվել էր, թե՞, ըստ իրավիճակի, հանկարծ կարող է ինչ-որ բան փոխվել»,- ասաց Հովհաննիսյանը: