կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-03 14:55
Հասարակություն

Բանակը բաց է հասարակության, ժողովրդի առջեւ. Սեյրան Օհանյան

Բանակը բաց է հասարակության, ժողովրդի առջեւ. Սեյրան Օհանյան

Բանակը բաց է հասարակության, ժողովրդի առջեւ. այսօր կառավարության նիստից առաջ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` մեկնաբանելով իր հայտարարությունը, թե բանակը վարկաբեկողները խստորեն պատժվելու են:

 

«Ովքեր ուզում են մեզ օգնել, մենք իրենց ընդառաջում ենք: Մենք աշխատում ենք ցանկացած հասարակական կազմակերպության հետ, եթե ցանկանում են լինել բանակում` արձանագրված որևէ դեպքի առնչությամբ: Բայց երբ լինում են հերյուրանքներ, անձնական վիրավորանքներ, հակաօրինական քայլեր, այդպիսի կազմակերպությունների հետ մենք փորձում ենք աշխատել օրինական դաշտում»,- նշեց նախարարը: Նա մանրամասնեց, որ բանակը վարկաբեկելուն ուղղված գործողություններ չեն եղել, ընդամենը` քայլեր անհատների, առանձին կազմակերպությունների կողմից:

 

Ըստ նախարարի` ԼՂՀ-ում հոկտեմբերի 29-ին հանկարծամահ եղած Արմեն Մողրովյանն առողջ է եղել: «Նա տվյալ պահին առողջ է եղել, նրան ընտրել են, որ սերժանտական կուրսեր անցնի և դառնա ջոկի հրամանատար: Հաշվառված է եղել զորամասում լավագույն զինվորների շարքում, հանկարծամահ է եղել, ի՞նչ կարող ենք անել: Բանակում փոքր վիրահատություն տարել է, որից հետո առողջ է եղել»,- նշեց նախարարը:

 

Հարցին, թե նրա մահը չի՞ նշանակում, որ վատառողջ զինվորներին են զորակոչում բանակ, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Գոյություն ունի բժշկական հանրապետական հանձնաժողով, որի աշխատանքը շատ խիստ վերահսկողության տակ է` և' իմ կողմից, և' առողջապահության նախարարի, և' հանրապետության իրավապահ մարմինների: Եռաստիճան բուժզննում են անցնում մեր զինծառայողները»: