Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 24-ին Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված սուրբ պատարագ, որին հաջորդեց եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության խաչքար-հուշակոթողի մոտ ծաղկեպսակների զետեղման արարողությունը:
Ելույթով հանդես եկան Հայ առաքելական եկեղեցու շվեյցարական թեմի առաջնորդական տեղապահ Գուսան վարդապետ Ալճանեանը, Շվեյցարիայում ՀՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Անահիտ Հարությունյանը, Շվեյցարիայի հայկական միության նախագահ Հիլդա Ավագյանը:
Անահիտ Հարությունյանն իր խոսքում ընդգծեց, որ հայերը որպես 20-րդ դարասկզբի առաջին ցեղասպանություն վերապրած ժողովուրդ՝ պետք է պայքարեն աշխարհում այլատյացության, ցեղասպանության և ժխտողականության դեմ։ Այս խորհուրդն է իր մեջ կրում նաև Ժնևում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Հիշատակի Լապտերներ» հուշահամալիրը, որը շվեյցարահայ համայնքի նվերն է Ժնև քաղաքին՝ ի նշան համատեղ պատմական հիշողության:
Սուրբ Հակոբ հայկական եկեղեցու բակում տեղի ունեցավ նաև Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված վարդերի պուրակի բացման արարողություն, որից հետո Հակոբ Թոփալյանի անվան հայկական կենտրոնի միջոցառումների սրահում տեղի ունեցավ Ֆաթիհ Աքինի «Վերք» ֆիլմի ցուցադրությունը։