Փոխարժեքներ
31 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
Նոյեմբերի 18-ին Աթենքի Պատերազմի թանգարանում Հունաստանի նախկին դեսպանների «Դիվանագետների շրջանակ» ակումբի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց» խորագրով միջոցառումը, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Միջոցառմանը ներկա էին Հունաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, ինչպես նաև հունական դիվանագիտական, զինվորական և ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներ, հունահայ համայնքային և կրոնական կառույցների ղեկավարներ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Հունաստանում ՀՀ դեսպան Գագիկ Ղալաչյանը, ով իր խոսքում ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային տարբեր ատյաններում գործադրվող ջանքերը` Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգայնացման և ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ:
Հունաստանի արտգործնախարարության գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ, պատվավոր դեսպան Մանոս Մեգալոկոնոմոսը բանախոսեց «Կենսական տարածք և ցեղասպանություն» թեմայով: Հայաստանում Հունաստանի նախկին դեսպան Լեոնիդաս Խրիսանթոպուլոսը ներկայացրեց Հայոց ցեղասպանության պատմական ասպեկտը, իսկ Հունաստանի ԱԳՆ Իրավաբանական վարչության նախկին պետ Վասիլիս Պատրոնասը խոսեց Հայոց ցեղասպանության իրավական կողմի մասին: