կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-07 15:04
Քաղաքական

Ինչո՞ւ էիք շուրջ 3 տարի հասարակությունից թաքցնում բանակցային գործընթացները

Ես արդեն ասացի, որ երբ այդ տեսանյութը պատրաստվում էր, ես լրագրողներին ասել եմ՝ չեմ մեկնաբանելու, որովհետև կարծում եմ, որ ամեն ինչ ասված է․ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին ի պատասխան՝ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Պատգամավորը հարցրել էր․ «Պարո՛ն Սիմոնյան, Դուք այստեղ հայտարարում եք, որ հանրությունը հոգնել է կենցաղային և ոչ քաղաքական ելույթներից։ Դուք նման մի ելույթ ունեցաք Ռուսաստանում՝ հայտնվելով դիվանագիտական սկանդալի կիզակետում։ Անմիջապես արձագանքեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ Ձեզ մեղադրելով երևակայությանը զարկ տալու մեջ։ Կարո՞ղ եք պարզաբանել, ի վերջո, թե ինչ ասել է՝ Լավրովյան պլան, ինչի՞ մասին է խոսքը»։