|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ռուսաստանցիները սկսել են սննդի վրա ծախսել եկամտի 50 տոկոսից ավելին՝ հրաժարվելով առաջին անհրաժեշտության իրերից. հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Սոցիալական վերլուծության և կանխատեսման ինստիտուտի հետազոտությունը:
Սնունդը, այդ թվում՝ ալկոհոլը և ծխախոտը, ութ տարվա մեջ առաջին անգամ զբաղեցրել է Ռուսաստանի մանրածախ առևտրի շրջանառության մեծ մասը:
Նշվում է, որ նման պատկերը կապված է ՌԴ-ում աղքատության մակարդակի աճի հետ:
Վերջին անգամ նման բան դիտվել է 2008-2009 թվականների ճգնաժամի ժամանակ: Իրավիճակի բարելավման հեռանկարներ մոտ ապագայում փորձագետները չեն տեսնում: