կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-26 17:35
Քաղաքական

Այսօր քաղաքացին իր աշխատավարձի 70-80 տոկոսը ծախսում է պարենային հատվածի վրա

Այսօր քաղաքացին իր աշխատավարձի 70-80 տոկոսը ծախսում է պարենային հատվածի վրա

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը պահանջում է իրավասու մարմիններից հրապարակել, թե որքան է կազմել սպառողական զամբյուղի 60 տոկոսը զբաղեցնող` առաջին կենսաապահովման ապրանքների գնաճը:

 

Նշենք, որ այսօր այդ հարցը նա ուղղել էր գլխավոր գանձապահ Ատոմ Ջանջուղազյանին, ով, սակայն, ասել էր, որ իր ձեռքի տակ չկա նման տեղեկատվություն:

 

«Հայաստանը տարածաշրջանում և նախկին ԱՊՀ երկրների շարքում եզակի երկրներից է, որտեղ սպառողական զամբյուղի 60 տոկոսը առաջին կենսաապահովման սնունդն է կազմում, և այն թանկացել է 2-3 անգամ: Այսօր քաղաքացին գտնվում է այնպիսի վիճակում, որ ինքն իր ողջ աշխատավարձի ոչ թե 60, այլ 70-80 տոկոսը ծախսում է պարենային հատվածի վրա»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

 

Նրա կարծիքով` կառավարության կողմից կրկնվում է նույն ոճը` երբ կառավարության որևէ փաստաթուղթ ներկայացնելիս պարզապես վերակարդում են գրվածը: Նաիրա Զոհրաբյանի խոսքով` պետք է լինի կոնկրետ հասցեական բովանդակային քննարկում, այնինչ` կառավարությունն անընդհատ ընկնում է թվերի հետևից , իսկ ամենակարևոր մասը դուրս է մնում քննարկումներից: