Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության փոքր բրոնզե մեդալակիր Վանիկ Ավետիսյանն անհասկանալի է համարում, թե ինչու մրցավարները չհաշվեցին հրում վարժության իր մոտեցումը:
«Ինձ համար այս փոքր բրոնզե մեդալն այնքան էլ կարևոր չէր, որքան որ այն մոտեցումը, որն, իմ պատկերացմամբ, սխալ չէր: Իհարկե, շատ եմ ուզում հասկանալ, թե որն էր հրում վարժության ժամանակ 181 կգ բարձրացնելու իմ սխալը: Ես տեսել եմ դատավորների ձեռքով անելը և լսել եմ զանգի ձայնը: Աստված չանի, որ այս անհասկանալի իրավիճակն անդրադառնա մյուս տղաների վրա: Թող իմ չարածն անեն հավաքականի մյուս տղաները: Պոկում վարժության ժամանակ չէի կարողանում կենտրոնանալ: Հանգստությունս և վստահությունս շատ մեծ էր, հենց դրա պատճառով չէի կարողանում առաջին մոտեցումներս անել: Իսկ երրորդ մոտեցման ժամանակ արեցի այն, ինչը անում եմ նաև մարզումների ժամանակ: Հրում վարժությունը սկսեցի 175 կգ, որ ապահովեինք թիմային միավորները և հանգիստ լինեինք, իսկ 181 կգ-ով ես պայքարում էի մեծ մեդալի համար»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է Վանիկ Ավետիսյանը:
Նորվեգական Ֆորդե քաղաքում շարունակվող` ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Վանիկ Ավետիսյանը դարձավ փոքր բրոնզե մեդալակիր: