Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անկասկած, մեր զինվորների նվիրվածությունը հայրենիքին ու պաշտպանությանը սահմաններ չի ճանաչում. այսօր լրագրողներին ասաց տնտեսագետ, ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը:
«Ամենամեծ դասն այն էր, որ մենք հասկացանք, թե կառավարման գողանալու վերջն ինչ է, հասկացանք, որ կառավարման համակարգ, որպես այդպիսին, գոյություն չունի, պարզապես մենք ենք անվանում կառավարում: Առնվազն 300 միլիոն դոլար ունենալու պարագայում երկու անգամ ավելի արդիական զենքեր կունենայինք: Մեկ միլիարդ դոլարանոց Որոտանը վաճառեցինք 180 միլիոնով: Կամ` տեսե'ք, թե համաշխարհային օֆշորային սկանդալներում ինչ հետաքրքիր տեղ է գրավում մեր փոքրիկ Հայաստանը: Պետք է վերջացնել նվնվոցը, աթոռակռիվը, իրականացնել համակարգային փոփոխություններ: Կան շահեր, որոնք գերակա են բոլոր այլ տիպի շահերից»,- ասաց նա:
Վարդան Բոստանջյանը խոսքով՝ այնպես է ստացվել, որ Հայաստանը հանգրվանել է ԵՏՄ-ում, և այս պարագայում եթե նեղացածի կեցվածք ընդունենք, ԵՏՄ անդամ երկրների համար ո'չ տաք կինի, ո'չ սառը: Հիմա առաջացել են լրջագույն խնդիրներ, մասնավորապես՝ գոյության կռվի խնդիր: Եվ այսօր ստեղծված վիճակում, ըստ նրա, պատասխան պետք է տա պետական կառավարման ապարատը, որը այս տարիների ընթացքում զբաղվել է գողությամբ:
«Ո՞նց է լինում, որ հայը գնում է այլ երկիր, գործունեություն ծավալում ու հաջողում, բայց Հայաստանում նույն մարդը ոչ մի բանի չի կարողանում հասնել: Այսօր նեղանում են Ռուսաստանից, Եվրոպայից, Թուրքիայից, ա'յ մարդ, գնա` գործդ արա: Էսօր միայն զինվորն էր, որ ասաց՝ էս երկրի տերը ես եմ, իսկ մնացածները ժամանակավոր տերեր են»,- ասաց նա: