|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր` ժամը 00:05-ի սահմաններում, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, ցմահ ազատազրկման դատապարտված` 1981-ին ծնված Հենրիկ Հովնիկյանը: Այս մասին yerkir.am-ը տեղեկացավ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, քննություն է կատարվում՝ պարզելու դատապարտյալի մահվան պատճառը:
Հենրիկ Հովնիկյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել 2009 թվականին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 3, 7, 8 և 11-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից շահադիտական դրդումներով առանձին դաժանության սպանություն) և 131 հոդվածի 2-րդ մասի 1 ին կետ (առևանգում):