կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-31 10:44
Հասարակություն

4 օրում 3 դատապարտյալ է մահացել. դեպքերը չեն հրապարակում. «Հրապարակ»

4 օրում 3 դատապարտյալ է մահացել. դեպքերը չեն հրապարակում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Քրեակատարողական հիմնարկում բարի ավանդույթ կար՝ հրապարակել ազատազրկված անձանց մահվան փաստերը, եթե դրանցով հետաքրքրվողներ կային: Վերջերս, սակայն, հակառակ միտումն է նկատվում: Անցյալ շաբաթ, հունվարի 23-27-ն ընկած ժամանակահատվածում, այս հիվանդանոցում 3 մահ է գրանցվել:

 

4 օրում երեք մահն արտառոց ցուցանիշ է, որը վկայում է դատապարտյալների նկատմամբ վատ վերաբերմունքի, բուժսպասարկման անբավարար որակի մասին: Տեղեկությունը հերքեց ՔԿՀ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը, ասելով, որ վերջին օրերին միայն մեկ դատապարտյալ է մահացել՝ Անդրանիկ Չիտչյանը՝ ավազակության համար դատապարտված, որին չեն հասցրել քաղաքացիական հիվանդանոց տեղափոխել:

 

Իրազեկ աղբյուրը, սակայն, լրացրեց մյուս երկու հանգուցյալների անունները՝ Աշոտ Մանուկյան և Համլետ Հովհաննիսյան: Անհասկանալի է, թե ինչու է ՔԿՎ-ն պաշտոնապես ստում, մոռանալով, որ ասեղը պարկում չես թաքցնի, իսկ մարդկային մահը՝ առավել ևս: Նկատենք, որ ՔԿՎ պետերի փոփոխությունը ոչ մի տեսանելի արդյունք չի տալիս»։

 

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: