Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես Չարչյանի տոհմը գիտեմ՝ բնիկ ինտելեկտուալ տոհմ է, բժիշկների տոհմ է, հոր հետ նույն թաղում եմ մեծացել՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց գրող, հրապարակախոս, ՀՅԴ անդամ Սպարտակ Ղարաբաղցյանը։
Նա նշեց, որ Դաշնակացության՝ պառլամենտ մտնելով, արյան մի խումբ է մտնում խորհրդարան, որը նիկոլենց տեսակը չէ, և ինչքան էլ ուզենան այդ արյունը նրանց մեջ ներարկել՝ նրանց համար մահ է լինելու, որովհետև իրենց արյան խմբի հետ չի բռնում, իսկ նախկին՝ պալատական ընդդիմության արյունն իրենց հետ բռնում էր։
Ղարաբաղցյանի համար պատահական չէ, որ այդ դաշինքից հենց բժիշկ, պրոֆեսոր Արմեն Չարչյանին են ձերբակալել։
Արմեն Չարչյանի՝ նույնպես բժիշկ հոր մասին նա այսպիսի մի պատմություն է հիշում։
«Թաղում, որտեղ ապրում էինք, ունևորներ է՛լ կային, չունևորներ է՛լ կային։ Օրինակ, Հալեպից եկած մի ընտանիք կար՝ նեղն էին ապրում, մեծ էլ ընտանիք էին, ինքը հա՛մ ախոտորոշումն էր անում, հա՛մ դեղն էր բերում, մինչև անգամ հիշում եմ, որ դեղի փող էլ էր թողնում սեղանին, որ փողը մարդկանց ձեռքը տալով՝ չվիրավորի»,-ասաց նա։
Սպարտակ Ղարաբաղցյանը նկատեց, որ Չարչյանների տոհմը ծագումով Իջևանից է․ «Մի տեսակ նաև վրեժի խնդիր ունեն երևի, որովհետև Նիկոլն էլ է արմատներով իջևանցի, բայց մեկը աչքը կուշտ է ծնվում, մեկի աչքը միշտ սոված է մնում էլի․․․ ժողովրդական խոսք կա՝ «Քյասիբին հաց տուր, բայց ծնկանդ մի նստացրու», մենք բերինք, նստեցրինք մեր գլխներին»։
Աննա Բալյան
Ամբողջական հարցազրույցը Սպարտակ Ղարաբաղցյանի հետ դիտեք այսօր՝ ժամը 20։00-ին Yerkir.am-ով։