Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առ Տեր
կամ վարչապետը
տերյանական թախիծների մեջ
Թողի «աշխարհն իմ հայկական»,
Անահ անցա Չեխ ու օֆշոր,
Տեսա ատկատ իշխանական
Եվ փոխանցում տեսա խոշոր:
Սուրբ մարդոց հետո սեղան նստա,
Միլիոնների պայման դրի,
Չվառվելուս եղա վստահ,
Հետն էլ՝ վարչապետեցի մանդրից:
Բայց երբ վառեց ինձ մի «տականք»,
Հույսս նորից դառավ Սերժին,
Հույսս նետած ոտքերի տակ՝
Ասի՝ տե՛ր իմ, ինձ մի՜ մերժիր.
Գիտե՞ս՝ որչա՛փ ահեր տեսա
Եվ երազներ տեսա ես սև,
Իբր Նիկոլն՝ հանց սատանա
Կանգնած է իմ դռան ետև…
Եվ լևոններ տեսա զուրաբ,
Նաիրաներ՝ զուրաբ նորից,
Վախենում եմ՝ չընկնե՞մ յարաբ
Դաշնակահար՝ գոռ ապտակից:
Հայտնվել են չուզողք անխիղճ,
Տե՜ր, ժամ առ ժամ են բազմանում.
Չկա՛ քեզնից ուրիշ փրկիչ,
Քո անունից զարզա՜նդ անուն:
www.yerkir.am