Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ ցրտահարության հավանականությունը 50% է, ուստի պետք է առավելագույնն անել, որպեսզի պատրաստ լինենք:
Ըստ նրա` հարթավայրերում հատկապես կորիզավոր ծառատեսակների էտը սկսելու ճիշտ ժամանակն է: Մասնագետը նշեց, որ Մեղրիում սկսվում է ծիրանենու ծաղկումը, հոնենին արդեն 80%-ով ծաղկման փուլում է:
«Հողում դրական տասն աստիճան է: Պետք է արագացնել խաղողի վազերի էտը. եթե անցյալում մինչև ապրիլի սկիզբը ձգվում էր, հիմա արդեն այդ գործընթացը պետք է արագացնել և վաղ ժամանակում ավարտել»,- ասաց նա:
Գառնիկ Պետրոսյանի խոսքով՝ մարտի սկզբին պետք է սկսել վաղահաս կարտոֆիլի տունկը: Մասնագետը, սակայն, խորհուրդ տվեց կարտոֆիլը հողի մեջ մի փոքր խորը տնկել, քանի որ վտանգավոր ժամանակահատվածներ կան: «Խոր շերտում ցածր է ջերմաստիճանը, որը կուշացնի կարտոֆիլի ծլումը, և խորը ցանելու դեպքում ծիլը հաստ հողաշերտ կարող է հաղթահարել»,- ասաց նա: