կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-08 15:44
Հասարակություն

Հայաստանում ապրրիլի 8–ի լույս 9–ի գիշերը ջերմաստիճանը կնվազի. կա ցրտահարության վտանգ. Գագիկ Սուրենյան

Հայաստանում ապրրիլի 8–ի լույս 9–ի գիշերը ջերմաստիճանը կնվազի. կա ցրտահարության վտանգ. Գագիկ Սուրենյան

Հայաստանում ապրրիլի 8–ի լույս 9–ի գիշերը ջերմաստիճանը կնվազի. կա ցրտահարության վտանգ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 8–ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանը։ Նա մասնավորապես նշել է.

«Հարգելի գյուղատնտեսներ, կրկին հիշեցնում ենք։ Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերևույթին -4․․․-5 աստիճան ցուրտ։ Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է -1․․․-2, հողի մակերևույթին -3․․․-4 աստիճան ցուրտ։ Ծածկեք ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում կատարեք ջեռուցում»։

Հիշեցնենք՝ Գագիկ Սուրենյանը ապրիլի 6–ին էլ էր գրառում կատարել, նշելով, որ ՀՀ հովտային եւ նախալեռնային գոտում նշված օրերին կա ցրտահարության վտանգ։