Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կառավարությունն առաջարկում է Եվրասիական տնտեսական միության տարածքից Հայաստան ներկրվող ավտոմեքենաների դիմաց գանձվող հարկը հանել: Ինչպես նշեց հարցի զեկուցող ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը, համապատասխան փոփոխություններ իրականացնելու դեպքում ավտոմեքենաների ներկրումը կիրականացվի առանց ավելացված արժեքի 20 տոկոս հարկի: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հարցրեց՝ երբվանի՞ց է գործելու օրենքը: Նա նաև հայտարարեց, որ հարցը կենսական մեծ նշանակություն ունի՝ թեթևանում է քաղաքացիների հարկային բեռը:
«Իսկ ի՞նչ է լինելու նրանց հետ, ովքեր գումարը մուծել են, հե՞տ է վերադարձվելու»,- հետաքրքրվեց ԱԺ փոխնախագահը: Վարդան Այվազյանն էլ պատասխանեց, թե օրենքի առանձնահատկությունը նրանում է, որ օրենսդրական նախաձեռնությունը նախատեսում է օրենսդրական ակտի գործողության ժամկետ այն պահից, երբ կհրապարակվի, իսկ դա կապված է օրենքի ընդունման արագությունից: «ԱԺ կողմից ընդունելուց հետո նախագահը կվավերացնի հետո միանգամից կմտնի ուժի մեջ»,- ասաց Վարդան Այվազյանը: Ինչ վերաբերում է քաղաքացիներին, ովքեր մաքսազերծել են ԵՏՄ տարածքից Հայաստան բերված իրենց մեքենաները, Վարդան Այվազյանն ասաց, թե օրենքը նման հետընթաց գործընթաց չի նախատեսում: Միաժամանակ, Այվազյանի խոսքով, ԵՏՄ պահանջներից ելնելով հարցը դարձել է գործող նորմ: Պատգամավոր Վահրամ Մկրտչյանն էլ հարցրեց՝ քանի որ խոսք գնաց, վճարված հարկերը վերադարձնելու մասին, որքա՞ն է կազմում հարկը, ապա հետաքրքրվեց՝ եթե անձը մեքենա է բերում ԵՏՄ տարածքից, բայց օրենքը դեռ ուժի մեջ չէ, ի՞նչ է լինելու՝ ազատվելո՞ւ է: «Միանշանակ այո: Օրենքի գործողության ժամկետը կա, հատում է, տալիս է ձևակերպումների համար: Գիտենք, որ մաքսատուրք չկա, ուրեմն ԱԱՀ-ն էլ պիտի չվճարի: Խոսքը, կրկնում եմ, ֆիզիկական անձի մասին է ու մեկ մեքենայի մասին է: Երկրորդ մեքենան արդեն վճարվելու է»: ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ հիշեցրեց, որ ինքը հարցը բարձրացրել է, մի քանի անգամ ԱԺ ամբիոնից խոսել է այս մասին, բայց միայն այս տարվա փետրվարին է հարցը աղմուկ հանել, երբ ԵՏՄ հանձնաժողովի կոլեգիայի նախարար Տատյանա Վալովայան է ասել այդ մասին: