Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում բնապահպանության փոխնախարար Իրինա Ղափլանյանը ներկայացրեց որոշում, ըստ որի` նախատեսվում է ԱԱՀ-ից ազատված գործարքների և գործառնությունների ցանկում ներառել էլեկտրամոբիլների ներմուծումը մինչև 2022թ հունվարի 1-ը: Դա կնպաստի էլեկտրամոբիլների ներմուծմանն ու կիրառմանը, մթնոլորտի աղտոտվածության նվազեցմանը: Փոխնախարարը նշեց, որ 2017-ին Հայաստան է մտել 28 մեքենա, իսկ 2018-ին` 33 մեքենա:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը որոշման հետ կապված վերապահումներ ու հակափաստարկներ ուներ: «Հարկային արտոնություններին պետք է վերաբերվել խնամքով»,- ասաց նա` ակնարկելով, որ որոշ արտոնությունների պատճառով հարկեր չեն մտնելու բյուջե, և թե ինչ են ստանալու դրա փոխարեն, պարզ չէ:
ՊԵԿ նախագահն առաջարկեց մեկ տարով հետաձգել հարցի ընդունումը:
Հարցը երկար քննարկվեց կառավարության նիստում: Ի վերջո, որոշվեց հաստատել որոշումը, քանի որ այն պիլոտային ծրագիր է և կարելի է փորձարկել մինչև 2022 թվականը: