Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Եթե երեխան ծաղկեփունջ է տալիս կամ ինքն իր ձեռքով մի փոքր նվեր է պատրաստել, ընդունելի է, բայց եթե ծնողական կոմիտեն դրամ է հավաքում կամ դրամ է տալիս ուսուցչին, չի կարելի, չի կարելի նվերը տալ դրամի տեսքով. այսօր լրագրողներին ասաց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:
Նա նշեց, որ առաջիկա օրերին հատուկ շրջաբերական կլինի և կդրվի պահանջ` ծնողներին չդնել լրացուցիչ բեռի տակ` տետրերի կամ այլ հարցերի համար գումար հավաքելու առումով: «Բոլորս էլ ավարտական երեկո ունեցել ենք, բայց եթե այն դառնում է շքեղության ցուցահանդես, ուրեմն տնօրենն իր տեղում չէ, չպետք է դա թույլ տա»,- ասաց ԿԳ նախարարը:
Նա նշեց նաև, որ նախարարությունում ստեղծված է հակակոռուպցիոն հանձնաժողով, որի առաջին նիստը նախատեսվում է գումարել վաղը: «Մեկ-երկու ուսուցիչ պատժելով կամ մեկ-երկու տնօրեն հեռացելով՝ հարցը չի լուծվի: Կարևորը հասկանալն է, թե պատճառները որտեղից են գալիս և հետո նոր միայն դրանց լուծման ուղղությամբ ծրագրեր մշակել»,- ասաց Մկրտչյանը: