Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Բուհերում կան ֆակուլտետներ, որոնք քիչ են համալրվում, և ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն այսօր լրագրողներին մտահոգություն հայտնեց, որ դրանք կդասվեն աստիճանաբար վերացող ֆակուլտետների շարքը:
Նա նշեց, որ այսօր, ցավոք, նման վիճակում է քիմիայի ուղղությունը: Մկրտչյանի հավաստմամբ` իր հիմնական նպատակը հարցի պատասխանը որոնելն է, թե մեզ` որպես երկիր, որը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական վիճակում, որը երկու կողմից ունի թշնամիներ, շրջափակման մեջ է, «Քիմիա» գիտությունն արդյո՞ք հարկավոր չէ:
«Միշտ չէ, որ մեզ զենք են վաճառելու, մենք պետք է մեր առաջնահերթությունները ճշտենք: Ես պատմաբան եմ, բայց, իմ խորին համոզմամբ, մեր երկրի ապագան բնագիտության զարգացման մեջ է: Պետք է աշխատատեղեր ստեղծել համապատասխան ուղղություններով, օրինակ` երկրաբանությունը քիչ-քիչ սկսեց ոտքի կանգնել: Եթե անգամ աշխատատեղեր էլ չկան, պարտավոր ենք պահել գիտությունը` հանուն գիտության, քանի որ կորցրած արժեքները հետո չենք կարողանալու վերականգնել»,- ասաց նախարարը: