|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայ Առաքելական եկեղեցուն` սեփականության եւ անհատույց մշտական օգտագործման իրավունքով տրված արհեստանոցները եւ դրանց զբաղեցրած հողատարածքները գույքահարկից եւ հողի հարկից ազատելը ՀԱԿ անդամ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը որակեց «բացարձակ հիմարություն»:
Լրագրողների այն դիտարկմանը, որ Հովիկ Աբրահամյանը նշել է, թե եկեղեցուն այդ կերպ լավություն են անում` համայնքների հաշվին, Բագրատյանը վստահեցրեց, որ ԱԺ նախագահը վարչապետից ավելի լավ է հասկանում: «Հովիկ Աբրահամյանը շատերից ավելի լավն է, շատերից` ավելի վատը»,- նշեց Բագրատյանը:
ՀԱԿ անդամը թեեւ ընդունում է, որ եկեղեցուն պետք է առավելություններ տալ, բայց ոչ այդքան, որ դառնա մեծ առավելություններով տնտեսվարող սուբյեկտ: Ինչպես ասում են` ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ:
«Արշակունիների ժամանակ էլ այդպես արեցին, որ պարտվեցինք»,- հավելեց Բագրատյանը:
Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, թե չի՞ վախենում, որ նման գնահատականների համար եկեղեցին նրան կբանադրի, Բագրատյանը պատասխանեց. «Մեկը լինի` իրենց բանադրի»: