Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարտի 8-ն այս տարի ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը նշելու է նախապես մտածված շատ լավ ծրագրով: Yerkir.am-ի հետ զրույցում երգչուհին պատմեց, որ անակնկալ է պատրաստել իր ընկերուհիների համար, այն նախապես մտածել է քրոջ հետ միասին:
«Կեսօրին մեր բոլոր ընկերուհիներին հրավիրել ենք քույրիկիս տուն, որտեղ նրանց համար անակնկալներ ենք պատրաստել: Այսպես կոչված` девичник ենք կազմակերպել»,- ասաց Շուշան Պետրոսյանը:
Հարցին, թե ի՞նչ է անհրաժեշտ համեստ ֆինանսական միջոցներով տոն կազմակերպելու համար, նա պատասխանեց, որ տոն պարգևելու համար ֆինանսական միջոցները դեր չունեն, որովհետև թղթի վրա գրված մի երկտողը կարող է շատ ավելի ազդեցիկ, գեղեցիկ ու հոգեհարազատ լինել ու ամբողջ կյանքում հիշվել, քան որևէ թանկ իր, որը կարող է մաշվել ու չհիշվել, մինչդեռ` նամակներն ու երկտողերը միշտ կմնան` որպես հուշ:
Իսկ թե ինչո՞ւ են տղամարդիկ այդպես «վախենում» Մարտի 8-ից, Շուշան Պետրոսյանը կարծիք հայտնեց, որ երևի թե պարծենկոտությունն է պատճառը, երբ մրցակցության մեջ են մտնում, թե ով իր ընկերուհու կամ կնոջ համար ավելի լավ նվեր կգնի:
«Այդ օրվանից փախեցողներն իրականում հենց այդ «դատապարտվածներն են», որոնք ունեն մի քանի քույր, մի քանի ընկերուհի, մորաքույրներ և այլն: Բայց ինձ թվում է, թե ավելի շատ հումոր կա այդ ամեն ինչում: Ես հավատում եմ, որ մեր տղամարդիկ, այնուամենայնիվ, կնամեծար են»,- ասաց նա:
Մարտի 8-ի բոլոր սցենարների հեղինակը, Շուշան Պետրոսյանի խոսքով, հենց իր ամուսինն է, ով իրենց համատեղ 10 տարվա կյանքի ընթացքում բազմիցս այնպիսի անակնկալներ է մատուցել, որոնք հիացմունքի են արժանի: Պատգամավորը հիշում է, օրինակ, երբ համերգի առաջին բաժնի ավարտից հետո պետք է սկսվեր համերգի երկրորդ բաժինը, բեմ է դուրս եկել ու տեսել, որ ամբողջ բեմը ծածկված է ծաղիկներով:
«Մի անգամ էլ առավոտյան շուտ հյուրախաղերից մտնում եմ տուն և տեսնում` ամբողջ տունը պատված ծաղիկներով: Նա նվիրում է իմ սիրած ծաղիկները, օծանելիքը, զարդերը: Տարին 12 ամիս նման ամուսնու հետ ապրելը մարտի 8 է»,- ասաց Շուշան Պետրոսյանը: