Փոխարժեքներ
13 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.86 |
EUR | ⚊ | € 430.74 |
RUB | ⚊ | ₽ 4.796 |
GBP | ⚊ | £ 511.04 |
GEL | ⚊ | ₾ 141.89 |
Փաշինյանը ցնցումների մեջ է ընկնում, երբ կոռուպցիոն սկանդալների մասին ենք խոսում, ինքնատիրապետումը կորցնում է։ Բարոյականություն ունենար, մեր ասածները թուղթ ու գրիչով կնշեր, չի՞ տեսնում, թե իր շրջապատն ինչքան է հարստացել։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Փաշինյանից վախեցող չկա, թող ստից «բազարներ» չանի, կեղծ քրգործերից ե՞րբ ենք վախեցել, ավելի մեծ թափով ենք պայքարելու նրա դեմ։ Փաշինյանն ինքն է Ռոբերտ Քոչարյանից վախենում, գիտի, որ երբ գա իշխանության, իր արածների՝ Արցախը հանձնելու, կոռուպցիայի և հայրենահանձնման համար պատժվելու է»,- ընդգծեց պատգամավորը։
Անդրադառնալով իմպիչմենտի գործընթացին` Դանիելյանը նշեց, որ այն իրականացնելու համար փողոցային պայքար է հարկավոր, առանց դրա ՔՊ-ն չի միանա ընդդիմությանը։
Նրա համոզմամբ, իշխանությանը հեռացնելու համար միասնական պայքարն է միայն արդյունավետ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: