Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Եռաբլուրում էր գտնվում ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ով թեև բանակում չի ծառայել, սակայն Գորիսի ԵԿՄ երիտասարդական կառույցի ղեկավարն է, ամիսներ առաջ էլ պարգևատրվել է ԵԿՄ հուշամեդալով:
Լրագրողների հարցերից նա խուսափում էր: «Խնդրում եմ ձեզ, չէ, էլի, իսկականից չէ, էլի»,- խնդրում էր լրագրողներին: Այնուամենայնիվ, լրագրողները մի քանի հարց ուղղեցին նրան:
Հարցին, թե իր հետ կապված աղմկահարույց պատմություններն ինչպե՞ս են անդրադարձել իր ապագայի վրա, Տիգրան Խաչատրյանը պատասխանեց. «Լավ, էլի, ինձ տենց հարցեր մի\' տվեք, բա էսօր էդ օրն ա՞: Սաղ դուք եք անում, ես եմ անո՞ւմ: Մարդու վրա, որ միշտ շատ աչքեր ա լինում, վատ մարդկանց աչքերը, էդ մարդն արդեն փորձանքների ա հանդիպում»:
Հարցին, թե ինչպե՞ս է ԵԿՄ մասնաճյուղ ղեկավարում, եթե չի ծառայել բանակում, պատասխանեց. «Դե հիմի, ի՞նչ կապ ունի դա, ոչինչ, որ չեմ ծառայել, տենց էլ կարա ըլնի, կարևորը մարդն իրա ազգի համար պատրաստ ըլնի կրիտիկական պահերին»:
Հարցին, թե ի՞նչ աշխատանքով է զբաղվելու, Սուրիկ Խաչատրյանի որդին պատասխանեց. «Էլ չեմ աշխատելու, որ աշխատում եմ, սաղդ իմանում եք, էլ չեմ աշխատելու»: