| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Oլիմպիական կրկնակի չեմպիոն, ռուս գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն վաղը կմասնակցի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք «Սառույցի թագավորները» շոուին: Անվանի մարզիկն այսօր հանդիպեց լրագրողների հետ:
«Ես տեսնում եմ, որ դուք անտարբեք չեք այս ամենի նկատմամբ: Ես 2 անգամ ելույթ ունեցել եմ Հայաստանում: Արդեն ավելի մեծ փորձ ունենք նման միջոցառում կազմակերպելու համար: Կարծում եմ՝ որ այս ամենը մեծ նվեր է կանանց մարտի 8-ի առթիվ:
Հիմա դժվար ժամանակներ են, եւ կարծում եմ՝ սա լավ առիթ է՝ հայ ժողովրդին ուրախացնելու համար: Գեղասահքն իմ կյանքն ու իմ ապրելակերպն է: Այն շատ բարդ ու հետաքրքիր մարզաձեւ է»,- ասաց Պլուշչենկոն:
Ռուս գեղասահորդն անդրադարձավ նաեւ Երեւանում Իրինա Ռոդնինայի անվան նորաբաց մարզադպրոցին:
«Ես պատրաստ եմ օգնել ու վարպետության դասեր կազմակերպել: Կարծում եմ՝ապագայում հայերը կունենան բարձրակարգ մարզիկներ»,- եզրափակեց Պլյուշչենկոն:
Նշենք, որ մարտի 5-ին Մարզահամերգային համալիրում կայանալիք «Սառույցի թագավորները» սառցե շոուին բացի Եվգենի Պլյուշչենկոյից կմասնակցեն նաև երգիչ Դիմա Բիլանը, Իրինա Սլուցկայան, Բրիան Ժուբերը, Տոմաշ Վերները, Գև Մանուկյանը, հայտնի ջութակահար Էդգար Հակոբյանը ու այլոք: