|
Փոխարժեքներ
20 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
Այսօր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծննդյան օրն է, սակայն լրատվական կայքերից շատ քչերն են անդրադարձել դրան: Պատճառը, ենթադրաբար, դեկտեմբերի 17-ի հակակոռուպցիոն գործողությունն է, որի ձերբակալությունների ցուցակում ներառվել էին նաեւ երկրի վարչապետի և նրա որդիների անունները:
Մինչ օրս Էրդողանը շարունակում է հերքել այդ փաստը, սակայն վերջերս համացանցում տարածվել է նրա և նրա որդու հեռախոսազրույցի ձայնագրություն, որը ժողովրդի համբերության բաժակի վերջին կաթիլն էր: Այս օրերին Թուրքիայի տարբեր շրջաններում բողոքի ցույցեր են տեղի ունենում` վարչապետի հրաժարականի պահանջով:
Ըստ սովորության` հոբելյարն է նվեր ստանում, բայց վիճակն այնպիսին է , որ չի բացառվում հոբելյարն ինքը նվեր անի մյուսներին` հրաժարական տալով և նվերներից լավագույնը մատուցելով և' իր ժողովրդին, և' պետությանը, և' աշխարհին: