կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-03-04 14:50
Տարածաշրջան

Թուրքիան շարունակում է ֆինանսավորել ահաբեկչությունը. ԱՄՆ

Թուրքիան շարունակում է ֆինանսավորել ահաբեկչությունը. ԱՄՆ

2016թ. մարտին ԱՄՆ պետքարտուղարությունը թմրանյութերի շրջանառության միջազգային վերահսկողության վերաբերյալ զեկույց է հրապարակել: Թուրքական  Cumhuriyet թերթի կայքի տեղեկացմամբ՝ վերոնշյալ զեկույցով արձանագրվել է, որ Թուրքիան շարունակում է ֆինանսավորել ահաբեկչական խմբավորումներին՝ Սիրիայի հետ սահմանին նավթի, գերիների և պատմական հուշարձանների ապօրինի առևտուր կատարելով: Շեշտվում է նաև, որ  Անկարան ազդեցիկ միջոցներ պետք է կիրառի՝ այդ երևույթը կանխելու համար:

Ըստ Ermenihaber-ի՝ ահաբեկչության ֆինանսավորումն իրականացվում  է Թուրքիայի սահմանից դեպի Սիրիա հոսող կանխիկ գումարների տեսքով, իսկ թուրքական ոչ առևտրային կազմակերպությունները ևս պատրաստ են ահաբեկչությանը ֆինանսապես աջակցել:

«Փողերի լվացման միջոցներից են սահմանից մեծ քանակությամբ կանխիկ գումարների ապօրինի անցկացումները, երկրի ներսում և դեպի դուրս դրամական փոխանցումները, առևտրական ոլորտում ապօրինությունները, անշարժ գույքի, ոսկու, թանկարժեք ավտոմեքենաների առևտուրը: Այս ամենի դեմ պայքարի համար Թուրքիայի հետաքննչական հնարավորությունները, միջգերատեսչական համագործակցությունը, ոստիկանության հնարավորությունները, հետապնդման և բացահայտման կարողությունը «թույլ և անբավարար են»,- ասված է զեկույցում:

Նշվում է նաև, որ Թուրքիայում բոլորովին չի հետաքննվում ոչ առևտրային կազմակերպությունների՝ ահաբեկչությանն աջակցելու հավանականությունը: 2009թ. սկսած` Թուրքիայում բավարար վիճակագրություն չի կազմվում քրեական հետապնդումների և դատապարտումների վերաբերյալ: 2014թ. վերաբերյալ ընդհանրապես որևէ տեղեկություն գտնել հնարավոր չէ: Ֆինանսական հանցագործությունների ուսումնասիրությունների խորհրդի տվյալների համաձայն՝ 2015թ. 387 մարդ բերման է ենթարկվել դատախազություն՝ փողերի լվացման կասկածանքով, ևս 61-ը՝ ահաբեկչության կասկածանքով: