կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-11 13:49
Տնտեսական

Պատրաստ են ֆինանսավորել ծրագրերը

Պատրաստ են ֆինանսավորել ծրագրերը

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը հոկտեմբերի 10-ին հանդիպել է  Եվրոպական ներդրումային բանկի պատվիրակության հետ, որը գլխավորել է բանկի Արեւելյան գործընկերության երկրների բաժնի պետ Ֆիլիպ Ժիմչակը:

 

Եվրոպական ներդրումային բանկը ներկայումս Ասիական զարգացման բանկի հետ քննարկում է «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման Տրանշ-3-ի` Թալին-Գյումրի հատվածի վերանորոգմանը` իր կողմից համաֆինանսավորման ձեւով մասնակցության հարցը: Հանդիպման ժամանակ  Մանուկ Վարդյանյանը բանկի պատվիրակությանն առաջարկել է Տրանշ-3-ի համաֆինանսավորմանը զուգահեռ իրականացնել նաեւ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման ամբողջ ծրագրի նախագիծը:

 

Կողմերը քննարկել են նաեւ դեպի Վրաստան երկու մայրուղիների վերանորոգման եւ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորող «Կենսական նշանակության ճանապարհների վերականգնման» ծրագրի համաֆինանսավորման հնարավորությունները: Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել քննարկել այս հարցերը եւ համաֆինանսավորման կարգով մասնակցել մայրուղիների վերանորոգման ծրագրին. տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղարը: