Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Կ.Պոլսում տարեց հայ ամուսինների կողոպուտից հետո հայացքները դարձյալ շրջվեցին դեպի հայաստանցի փախստականների կողմը: «Ակօս»-ը հայաստանցիների մասին զրուցել է Թուրքիայում նրանց հարցերով զբաղվող սոցիոլոգ Լուլուֆեր Քյորուքմեզի և Թուրքիայում հայ համայնքի առաջատար ներկայացուցիչների հետ:
«Հայաստանցի փախստականները, բացի անկանոն փախստական լինելու դժվարություններից, ստիպված են առերեսվել և գլուխ հանել Թուրքիայում հայաստանցի լինելու փաստի առաջացրած խնդիրներից»,- նշել է Քյորուքմեզը:
«Ակօս»-ի հետ զրույցում Թուրքիայում ապրող հայաստանցիները իրենց խոր ցավն են հայտնել տարեց հայ ամուսինների հետ կատարվածի կապակցությամբ: Ըստ կայքի՝ թուրքահայերի հետ խնդիրներից բացի, նրանք պայքարում են Թուրքիայում հայ լինելու պատճառով առաջացած դժվարությունների դեմ:
Կայքը հայտնում է, որ Թուրքիայում հայ համայնքը փորձում է լուծում տալ հայաստանցիների խնդիրներին:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Կ.Պոլսի Շիշլի թաղամասում մի խումբ ավազակներ թալանելու նպատակով մտել էին տարեց հայ զույգի տուն, կողոպուտից հետո զույգին կապկպել էին ու հեռացել: Արդյունքում` 87-ամյա ամուսինը խեղդվել էր, իսկ 79-ամյա կինը ծանր վիճակում տեղափոխվել հիվանդանոց: Հետագայում ՀՀ ԱԳՆ-ը հաստատել էր տեղեկությունները, որ հայ ընտանիքի վրա հարձակման գործով ձերբակալվածների թվում կան ՀՀ քաղաքացիներ:
Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի