Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունը վաղը ՀՀ-ի և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2014 թվականի մայիսի 23-ին ստորագրված` «Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագրին հավանություն տալու որոշում կընդունի:
Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ֆինանսավորման համաձայնագրով` ՄԶԸ-ն համաձայնում է համաձայնագրում սահմանված կամ հղվող պայմաններով ՀՀ-ին տրամադրել 21 միլիոն 200 հազար ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ, որը ուղղված կլինի սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ապահովմանը:
«Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի» (այսուհետ' Ծրագիր) նպատակներն են սոցիալական պաշտպանության ոլորտի ծառայությունների տրամադրման բարելավումը, սոցիալական պաշտպանության ոլորտում ծառայություններ տրամադրող մարմինների վերլուծական, մոնիթորինգի և գնահատման կարողությունների հզորացումը:
Ծրագիրը բաղկացած է 5 բաղադրիչից` 1. Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրում, 2. Աշխատանքի և զբաղվածության ոլորտի բարեփոխումների իրականացում, 3. Կենսաթոշակային համակարգի արդիականացում, 4. Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վերլուծական կարողությունների, մոնիթորինգի և գնահատման համակարգի զարգացում և 5. Ծրագրի կառավարում:
Ծրագրով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, հարկերի մասով, 20 տոկոս համաֆինանսավորման ապահովում: Ծրագիրն իրականացվելու է 2014-2018 թթ. ժամանակահատվածում:
ՄԶԸ-ն համաձայնում է համաձայնագրում սահմանված կամ դրանում հիշատակված պայմաններով Ստացողին տրամադրել 13 միլիոն 900 հազար Հատուկ փոխառության իրավունքներին համարժեք վարկ' ծրագրի ֆինանսավորմանն օժանդակելու նպատակով:
Ստացողը' ՀՀ-ն, իրավասու է առհանել Ֆինանսավորման հասույթները: Ընդ որում' ֆինանսավորման չառհանված մնացորդի դիմաց Ստացողի վճարելիք տարեկան Պարտավորության վճարի առավելագույն դրույքաչափը 0,5 տոկոս է, առհանված վարկային մնացորդի դիմաց Ստացողի վճարելիք տարեկան սպասարկման վճարի առավելագույն տարեկան դրույքաչափը 0,75 տոկոս է, առհանված վարկային մնացորդի դիմաց Ստացողի վճարելիք տարեկան տոկոսադրույքը կազմում է 1.25տոկոս է: Վճարման օրերն են յուրաքանչյուր տարվա մարտի 15 -ը և սեպտեմբերի 15-ը:
ՄԶԸ-ն վարկը տրամադրում է մինչև 2039 թվականը, և մարումները պետք է իրականացվեն 2019 թվականից: