Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուրախների և հնարամիտների ակումբի արցախյան «Աղուհացով» թիմը հրավեր է ստացել ՈՒՀԱ ակումբի նախագահ Ալեքսանդր Մասլյակովից` մասնակցելու Սոչիում հունվարի 10-23-ը անցկացվելիք 28-րդ միջազգային փառատոնին: Այս պահին խումբը գտնվում է Սոչիում և պատրաստվում է իր ելույթին:
Սակայն Բաքուն Մասլյակովի հրավերն անհանգստությամբ է ընդունել: «Ադրբեջանի նկատմամբ հերթական սադրանքն է կատարվել: Միլիոնավոր մարդկանց համար սիրելի դարձած ՈՒՀԱ-ն հայ անջատողականների ջանքերի շնորհիվ կրկին դառնում է քաղաքական սադրանքի տարր»,- գրել է ադրբեջանական vesti.az կայքը:
Արցախի ՈՒՀԱ ասոցիացիայի հիմնադիր Դավիթ Վանյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ սա առաջին հրավերը չէ Մասլյակովի կողմից, այլ երրորդը: Այսինքն` արդեն երրորդ տարին է, որ Ստեփանակերտի թիմը մասնակցում ՈՒՀԱ խաղերին: Դավիթ Վանյանի խոսքով` Ադրբեջանը միշտ է անհանգստացել այդ փաստից և բողոքի նամակներ ուղարկել ՈՒՀԱ ակումբի նախագահ Մասլյակովին` փորձելով խանգարել Արցախի թիմին` ելույթներ ունենալ: Սակայն Մասլյակովը միշտ էլ տվել է թույլտվություն` ասելով, որ ՈՒՀԱ-ն խաղ է, որը չի կարելի քաղաքականացնել:
Ըստ մեր զրուցակցի` այս փառատոնին մասնակցելուց հետո թիմը կարող է շատ հաջողություններ ունենալ, թեև մինչ հիմա էլ հաջող ելույթներ է ունեցել` հասնելով մինչև եզրափակիչ փուլ: Արցախի թիմը ներկայումս շատ լավ մարզավիճակում է և նպատակ ունի ընդլայնել թե' իր մասնակցությունը, թե' իր հաջողությունները, որովհետև աշխարհը կտեսնի աշխարհի կողմից չճանաչված պետության` Արցախի հումորի պոտենցիալը: Դավիթ Վանյանը հույս ունի, որ հայությունը սատար կկանգնի իրենց ՈՒՀԱ-ում հաջողությունների արձանագրման ճանապարհին: Իսկ ինչ վերաբերում է Բաքվի նյարդային արձագանքներին, ապա մեր զրուցակիցը նշեց. «Մենք ընդհանրապես նրանց ու նրանց նյարդային արձագանքներին ուշադրություն չենք դարձնում»: