կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-12 14:45
Քաղաքական

Ես ինձ ավելի հանգիստ եմ զգում փոթորկի մեջ. Փոստանջյան

Ես ինձ ավելի հանգիստ եմ զգում փոթորկի մեջ. Փոստանջյան

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում էր ՄԻՊ պաշտոնում թեկնածուի ընտրության հարցը: Երբ քննարկվում էր Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը հարց ուղղեց նրան` նախ կարծիք հայտնելով, որ Զարուհի Փոստանջյանն իրեն աշխատանք է փնտրում՝ հավակնելով ՄԻՊ պաշտոնին:

«Դուք հո գիտեք, որ չեք ընտրվելու` որպես ՄԻՊ, զուտ քաղաքական մեծամասնության ձայների պատճառով: Խնդրում եմ պարզաբանեք,` ինչո՞ւ եք առաջադրվում ՄԻՊ պաշտոնում»,- հարցրեց Լևոն Մարտիրոսյանը:

Զարուհի Փոստանջյանն էլ պատասխանեց, որ ինքն ավելի հանգիստ է իրեն զգում փոթորկի մեջ, և որ իր առաքելությունը պայքարելն է: «Պայքարն ինձ համար ավելի գերադասելի է, քան ինչ-որ աշխատանք ունենալը»,- ասաց նա:

ՀՅԴ խմբակցության պատգամավոր  Արծվիկ Մինասյանը արձագանքեց` ասելով. «Տիկի\'ն Փոստանջյան, ասեք` լավ է լինել կատվի գլուխ, քան առյուծի պոչ»:

Հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նշեց, որ ուզում է լսել ՄԻՊ պաշտոնի թեկնածու Զարուհի Փոստանջյանի ծրագրային ելույթը, ոչ թե քաղաքական մեկնաբանություններ` Լիսկայի կամ մյուսների մասին:

«Դուք կարող է շատ բան եք ուզում»,- Հովհաննես Սահակյանին արձագանքեց Զարուհի Փոստանջյանը: