Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ով գտնվում է Աստանայում, հայտարարել է, որ Ղազախստանն իր երկրորդ հայրենիքն է:
Ըստ Cihan-ի՝ նա հանդիպել է Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովի հետ, նախատեսվում է նաև հանդիպում նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ:
Այցելության ընթացքում Դավութօղլուն ասել է. «Ինձ համար երկրորդ հայրենիքն իմ նախնիների հայրենիքն է` Ղազախստանը: Ղազախստանը Եվրասիական մայրցամաքի աշխարհագրական կենտրոնն է, մեզ համար՝ մտերիմ հարևան և ընկեր»: