|
Փոխարժեքներ
12 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.62 |
| EUR | ⚊ | € 432.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.9787 |
| GBP | ⚊ | £ 498.82 |
| GEL | ⚊ | ₾ 137.73 |
Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողները ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից հետաքրքրվեցին, թե ում թեկնածությունն են առաջադրելու ՄԻՊ-ի պաշտոնում:
Աղվան Վարդանյանը նշեց, որ ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուին՝ ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին չի ճանաչում, դեմքը, սակայն, ծանոթ է: Նա նշեց, որ ՀՅԴ-ն նախնական քննարկում է անցկացրել այդ հարցով, բայց դեռ որևէ մոտեցում չունեն:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ պաշտպանեն Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը, պատասխանեց. «Ես անձամբ Զարուհի Փոստանջյանին ասել եմ, եթե իր անունը հասնի խորհրդարան, ես նրան կողմ եմ քվեարկելու: Մնում է` օգնեք, որ հասնի: Ես անձամբ եմ խոստացել նրան: Ես կանանց անձամբ եմ խոստումներ տալիս»: