|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է զբաղվել YouTube-ի դանդաղեցմամբ, ըստ РИА Новости-ի՝ դրա մասին հայտնել է «Մոսֆիլմի» գործադիր տնօրեն Կարեն Շահնազարովը։
Պուտինը նոյեմբերի 13-ին Կրեմլում հանդիպել է Շահնազարովի հետ։ Նրանք քննարկել են կինոկոնցեռնի մասնակցությունը բարեգործությանը, ներառյալ Հատուկ ռազմական գործողության մասնակիցներին աջակցելը:
«YouTube-ի դանդաղեցումն, ըստ իս, այսօր այնքան էլ նպատակահարմար չէ, ինչին նախագահը պատասխանել է, որ այնտեղ ամեն տեսակ կեղտոտ հնարքներ են լինում… Նախագահը լսել է և պատասխանել. «կպարզենք, ես կստուգեմ», նշել է Շահնազարովն ու հավելել, որ պետության ղեկավարը բաց է զանազան թեմաների քննարկման համար։