Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Խորհրդարանում շարունակվում է քննարկվել Սերժ Սարգսյանի կողմից ներկայացված` ՀՀ և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2015 թվականի օգոստոսի 16-ին ստորագրված` կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման լրացուցիչ ֆինանսավորման վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը: Նախագծով նախատեսվում է վերցնել 40 միլիոն դոլար վարկ:
Մտքերի փոխանակության փուլում ելույթ ունեցավ պատգամավոր Թևան Պողոսյանը: Նա նշեց, որ իր ելույթը ցանկանում է բաժանել երկու մասի`ներկայացում և վստահեցում:
«Առաջինը` ներկայացման խնդիրը. շատ հարցեր եղան քարտեզների, հաշվարկների, թվերի, նախկինում նորոգված, չնորոգվածների մասին: Լավ կլինի, որ Ձեր օգնականներին հորդորեք հետևել այս ելույթներին, կամ միգուցե հենց Դուք կլինենք նա, ով նոր մոտեցմամբ կբերի վարկային պատմություններն այստեղ»,- ասաց Պողոսյանը` դիմելով տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանին:
Նա նշեց նաև, որ երեկ հարց էր բարձրացրել, թե լավ կլիներ որ քարտեզներ լինեին, որոնք ավելի պատկերավոր կարող են դարձնել խոսքը:
«Այսօր արդեն այդ քարտեզները կան: Լավ կլինի, որ ի սկզբանե մեթոդաբանություն մշակվի վարկերի ներկայացման համար: Ինձ թվում է դա շատ կարևոր խնդիր է:
Երկրորդ հարցը վստահությանն է վերաբերում: Վստահությունը կորցնում են մեկ անգամ: Երկար տարիներ փորձում են վերականգնել, չի ստացվում: Մենք ունենք գաղափար, որ ճանապարհները վատ են, մենք դրան իսկապես հավատում ենք. այն, որ ճանապարհները վատն են, այստեղ այլ կարծիք չկա: Այն, որ ստանում ենք վարկեր, դրան էլ որևէ մեկը չի կասկածում. միջազգային կազմակերպությունները փորձում են օգնել, բայց միայն վստահում են մի բանի` առաջնորդվելով իրենց սեփական շահերով»,- ընդգծեց պատգամավորը:
Նա համոզված է, որ ոչ ոք ուրիշի սիրուն աչքերի համար գումարներ չի տալիս, դրա համար հարց է առաջանում` վարկ վերցնելը լա՞վ է, թե՞ ավելի լավ է վարկ տվող լինել: «Բնականաբար, վարկ տալը լավ է: Ես վստահ եմ, որ իրենց շահերից ելնելով են մեզ վարկ տալիս»,- ասաց պատգամավորը: