|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Դուք ներկայացնում եք քաղաքական թիմ, որը ներկայացնում է, որ մինչև 2018 թվականը ՀՀ-ում որևէ լավ բան տեղի չի ունեցել։ Հիմա այս սոցիալական փաթեթը, կարո՞ղ եք պարզաբանել, ե՞րբ է ներդրվել, և ճի՞շտ եմ ընկալում, որ դրական ինստիտուտ է, դուք էլ մտածում եք ընդլայնելու մասին։ Այս հարցն ԱԺ-ում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանին ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Ի պատասխան փոխնախարարը նշեց, որ 2013 թվականին է ներդրվել սոցփաթեթը, և ցանկանում են հնարավորինս հարմարավետ դարձնել այն քաղաքացիների համար։
Այնուհետև Վարդևանյանը շարունակեց․ «Սոցփաթեթը չի վերաբերում բարձրաստիճան պաշտոնյաներին, ինչպե՞ս է ստացվում, որ պարգևատրումը վերաբերում է պետական, քաղաքական պաշտոնյաներին»։