Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2016-02-02 12:38
Քաղաքական

Դուք ուզում եք, որ ես խոստովանություննե՞ր անեմ. Արմեն Աշոտյան

Դուք ուզում եք, որ ես խոստովանություննե՞ր անեմ. Արմեն Աշոտյան

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրուցելիս անդրադարձավ մամուլում հրապարակված այն լուրերին, համաձայն որոնց` առաջիկայում ԿԳ պորտֆելը կհանձնվի ՀՅԴ-ին: Նա նշեց, որ չի մեկնաբանում այն տեղեկությունները, որոնք հրապարակված են մամուլում, քանի որ «նշանակում է մամուլը, հաստատում է մամուլը»:

Դիտարկմանը` լուրեր կան, որ Ձեզ առաջիկայում հնարավոր է նշանակեն դեսպանի պաշտոնում, Աշոտյանը պատասխանեց. «Դուք ուզում եք, որ ես խոստովանություննե՞ր անեմ»:

Դիտարկմանը, թե ՀՅԴ-ն տարիներ շարունակ կրթության ոլորտն է ղեկավարել, նախարարն արձագանքեց, որ քաղաքականությունը ոլորտային է, իհարկե, կախված է նաև նրանից, թե որ քաղաքական ուժի ներկայացուցիչն է տվյալ պահին ղեկավարում, բայց ընդհանուր գերակայությունները նույնն են:

«Սա նշանակում է, որ կրթական ոլորտի ռազմավարությունը վերջին 25 տարիների ընթացքում եղել է նույնը: Հետևաբար, նախարարների փոփոխությունները բերել են բացառապես տակտիկական փոփոխությունների: Այսինքն՝ ոլորտային տեսանկյունից է փոփոխությունը, իսկ քաղաքականությունը անշեղորեն է»,- ասաց Աշոտյանը:

Հարցին` ՀՀԿ-ն հեղիանակազրկվա՞ծ է, պատասխանեց, որ հպարտությամբ է կրում կուսակցության անդամ լինելու առաքելությունը, ինչպես նաև կրծքանշանը:

Պատասխանելով հարցին, թե ԵՏՄ վարչապետ Տիգրան Սարգսյանից ի՞նչ ակնկալիքներ ունի, Աշոտյանը նշեց, որ կարծում է՝ Տիգրան Սարգսյանը պատվով կներկայացնի երկիրը՝ որպես հմուտ տնտեսագետ: