Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նախաձեռնած տնտեսական ֆորումում ելույթ ունեցավ ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ բացասական տնտեսական ցուցանիշները՝ կապված արտաքին գործոնների հետ, հնարավորություն չտվեցին կառավարությանն ավելի արագ հասնել տնտեսական աշխուժացման:
Նախարարը ելույթից հետո հեռացավ համաժողովից` չցանկանալով երկար շփվել լրագրողների հետ:
Yerkir.am-ի այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի Բաղրամյան պողոտայում արդեն օրեր շարունակ ծավալվող իրադարձությունների մասին, եւ որ ցուցարարները շարունակում են մնալ Բաղրամյանում, պատասխանեց. «Ես ի՞նչ անեմ, որ նրանք շարունակում են մնալ Բաղրամյան պողոտայում, այդ հարցերը պատկան մարմիններին տվեք»: Ասաց եւ արագ հեռացավ: