|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Վրաստանում աճում է Եվրասիական տնտեսական միության աջակիցների թիվը, և, ամենայն հավանականությամբ, ուժեղանում է ռուսական ազդեցությունը: Այդ մասին գրում է The Washington Post-ի վերլուծաբանը. հայտնում է Инопресса.ру-ն:
Այսպես՝ National Democratic Institute (NDI) պատվերով Caucasus Research Resource Centers (CRRC)-ի անցկացրած հարցումների համաձայն՝ 2013-ին ԵՏՄ-ին համակրում էր վրացիների 11 տոկոսը, 2014-ին` 20 տոկոսը, իսկ արդեն 2015-ին` 31 տոկոսը:
Հոդվածագիրը նշում է, որ եթե Վրաստանը երես թեքի Արևմուտքից, ապա Մոսկվան լիարժեք վերահսկողություն կստանա Եվրասիայի կենտրոնական հատվածի նկատմամբ, ինպես նաև ուղիղ միջանցք կունենա դեպի Մերձավոր Արևելք: