Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր կառավարության նիստից հետո ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանն անդրադարձել է մի քանի հարցերի: Նրա խոսքով` երբ 2015 թվականի պետական բյուջեի հարկային եկամուտների պլանը թերակատարվեց, դա ՀՆԱ-ի նախատեսված ցուցանիշից ավելի ցածր ցուցանիշներ ունենալու պատճառով էր: Սակայն, փոխնախարարի խոսքով, չնայած հարկերի թերակատարմանը, կառավարությանը հաջողվեց ամբողջ ծախսային պարտավորությունները կատարել և որևէ ծախսային պարտավորություն չի եղել, որ չի կատարվել: Սաֆարյանի հավաստմամբ` կառավարությունը ծախսային հատվածում թերացումներ չի ունեցել վարկերի շնորհիվ. «Վարկերի և, իհարկե, ծախսերի ավելի օպտիմալ կատարման հաշվին: Բացի վարկերից, որը լրացուցիչ աղբյուր հանդիսացավ այդ ծախսերը կատարելու համար, եղան նաև որոշակի ծախսեր, որոնք չկատարվեցին, դրանք ո՛չ աշխատավարձային, ո՛չ սոցիալական ծախսեր էին»: Նա տեղեկացրեց, որ մոտավորապես 80 միլիարդի հարկեր չեն հավաքագրվել. «Սակայն մենք ստացանք մոտ 48 միլիարդ վարկ, մենք ստացանք լրացուցիչ եկամուտներ` 4 միլիարդ»,-ասաց Սաֆարյանը: