կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-20 12:32
Քաղաքական

Ով էդ կոկորդիլոսը բերել, ծախում ա կամ ուտում ա, կարող ա մարդ էլ ուտեն. կոկորդիլոսի թեման` ԱԺ-ում

Ով էդ կոկորդիլոսը բերել, ծախում ա կամ ուտում ա, կարող ա մարդ էլ ուտեն. կոկորդիլոսի թեման` ԱԺ-ում

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր, լրագրողների խնդրանքով անդրադառնալով գովազդվող ամանորյա նորամուծությանը` ապխտած կոկորդիլոսին, ասաց, որ ինքը կոկորդիլոս առնելու հնարավորություն չունի, նաեւ հավելեց. «Մենք կոկորդիլոս չենք ուտում, մենք մեր սեղանին կոկորդիլոս չենք դնում»: Ըստ նրա` «շատ լավ նոր տարի ա ըլնելու սաղ մեր ժողովրդի համար»:

 

Իսկ ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն բանին, որ իր պատգամավոր գործընկերը` ՍԱՍ սուպերմարկետի սեփականատեր Արտակ Սարգսյանը, կոկորդիլոս է ներկրել Հայաստան, ասաց. «Ինչ ասեմ, գնացեք իրան հարցրեք: Կոկորդիլոս են ուտում, շուն են ուտում, կատու են ուտում, ես ի՞նչ իմանամ: Այ ցավդ տանեմ, մենք ըտենց բան չենք անում, ով դնում ա, թող դնի: Ով էդ կոկորդիլոսը բերել, ծախում ա կամ ուտում ա, նրանք կարող ա մարդ էլ ուտեն, ես շա՞տ գիտեմ: Ես զզվում եմ ըտենց բաներից: Կորդիլոս, չէ մի, դրանք կարող ա շուն էլ ուտեն»:

 

Գեներալ Մանվել Գրիգորյանն էլ նշեց. «Կոկորդիլոսն ի՞նչ ա, աղջի'կ ջան: Հայաստանում կա՞ կակորդիլոս: Դե որ բերել են, մեկին պետք կգա, էլի: Փաստորեն,  էդքան զարգացե՞լ ա մեր ազգը, որ կորկորդիլոս ա բերում, դե լավ ա»: Հարցին` կդնի՞ իրենց սեղանին կոկորդիլոս, պատասխանեց. «Չէ, ես երկրապահական սեղան եմ դնելու, եթե ուզում եք ամսի 31-ին` գիշերը ժամը 12-ին, եկեք երկրապահ, կտենաք մեր սեղանը: Թիթիզություն եմ համարում. մարդ կա էշի միս էլ ա ուտում, ձիու միս էլ ա ուտում, եթե սիրում են, թող ուտեն: Օրինակ` ազգեր կան, էշի միս են ուտում, ձիու միս են ուտում»: