Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն, որ գազալցակայանները, խաղալով «քաշ-ծավալ-գին» եռանկյունում, ուղղակի թալանում են մարդկանց ու շարունակում են ստվերում գերշահույթ կորզել՝ խաբելով նաև պետությանը, ինչպես ասում են՝ ոզնուն էլ է հասկանալի է՝ ըստ Yerkir.am-ի գրում է տնտեսագետ Ատոմ Մարգարյանը։
"Երևի հանրապետությունում առկա մի քանի հարյուր լցակայաններից մատների վրա կարելի է հաշվել նրանց, որոնց տերերը բարեխիղճ են ու չեն խաբում: Միայն թե հասկանալի չէ, թե ավելի քան 1.5 տարվա հեղափոխական իշխանությունը ի՞նչ է մտածում այս ամենից հետո: Դատելով ՏՄՊՊՀ ուսումնասիրության արդյունքներից, առայժմ նա ընդամենը ... «մտահոգված է»: Ու պարզվում է, որ գազի որակի ուսումնասիրությունն էլ իրենց լիազորության տիրույթում չէ:
Մինչդեռ անզեն աչքով էլ տեսանելի է, թե գազալցականները օր-օրի ինչպես են սնկի նման բազմանում: Հասկանալի է՝ գերշահութաբեր բիզնես է՝ այն էլ՝ հսկող-վերահսկող մարմինների քթի տակ:
Այնինչ, ցանկության դեպքում խնդիրը կարելի է լուծել բառացիորեն 1-2 շաբաթվա ընթացքում՝ հսկիչ լաբորատոր սարքավորումներով կահավորված մեքենաներով շրջայցեր կատարելով գազալցակայաններով ու գազի հսկիչ գնումներ կատարելով՝ ստուգել վաճառվող վառելիքի համապատասխանությունը ստանդարտին, իսկ խախտումներ թույլ տվող տնտեսավարողներին պատժել, ընդհուպ՝ գործունեության լիցենզիայից զրկելը: Նույն խնդիրը առկա է նաև բենզալցակայաններում, որտեղ նույնպես
անպատիժ խաբում են վառելիքի թե քանակի և թե որակի մեջ:
Ի վերջո, ավտովառելիքի շուկայում տիրող բարձիթողի վիճակը ստույգ ցուցիչ է այն բանի, թե ինչ է փոխվել երկրում վերջին քաղաքական փոփոխություններից հետո, կամ՝ փոխվե՞լ է արդյոք որևէ բան: Համենայնդեպս, թավշյա իշխանությունը այս հարցում առայժմ մնացել է նույն տրամաբանության մեջ, ինչ նախորդները: Իսկ մարդիկ, իշխանության բնույթի ու որակի մասին դատում են ոչ
թե աճերի ու գերաճերի վերաբերյալ վիճակագրական թվերով, այլ շատ ավելի կոնկրետ բաներով, օրինակ՝ ավտովառելիքի շուկայի իրողություններով",-գրում է նա: