Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արտաքին գործերի նախարարության ուռճացված գնումներին անդրադառնալու առիթներ շատ է եղել: Պարզվում է՝ մարտի 8-ին ընդառաջ էլ ԱԳՆ-ն 11 հատ ծաղկեփունջ է գնել՝ յուրաքանչյուրը 65 հազար դրամ արժողության:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԳՆ-ն այդ ծաղկեփնջերը գնելու պայմանագիրը կնքել է մարտի 7-ին՝ «Բալանս Կո» ՍՊԸ-ի հետ՝ վճարելով ընդհանուրը 715 հազար դրամ: Թե դիվանագիտական որ ձեռքբերումների համար է Նալբանդյանը որոշել մարտի 8-ին ընդառաջ 65 հազար դրամանոց ծաղկեփնջեր նվիրել, անհասկանալի է, իսկ միգուցե դրանք գնել է օտարերկրյա կին դեսպանների կամ դեսպանների կանանց համա՞ր»,-գրում է թերթը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում