կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-24 14:10
Տարածաշրջան

Արա Գյուլերն իր ամբողջ ֆոտոարխիվը, սրճարանն ու լուսանկարչական ապարատների հավաքածուն հանձնել է թուրքական հոլդինգի

Արա Գյուլերն իր ամբողջ ֆոտոարխիվը, սրճարանն ու լուսանկարչական ապարատների հավաքածուն հանձնել է թուրքական հոլդինգի

Պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերն իր 70-ամյա ֆոտոարխիվը` հեղինակային իրավունքներով, հանձնել է թուրքական իշխանություններին մոտ կանգնած «Դողուշ» հոլդինգին։

Թուրքական Sozcu-ն տեղեկացնում է, որ Արա Գյուլերի և հոլդինգի միջև նոյեմբերի 18-ին պայմանագիր է կնքվել, համաձայն որի՝ աշխարհահռչակ լուսանկարիչը ամսական ստանալու է 50 հազար թուրքական լիրա (մոտ 17 հազար ԱՄՆ դոլար)։ Բացի այդ` թուրքական հոլդինգին են անցնելու այն շենքը, որտեղ գտնվում է «Արա» սրճարանն ու  Արա Գյուլերի լուսանկարչական ապարատների հավաքածուն։

Գյուլերի արխիվն ու մյուս միջոցները շահագործելու համար թուրքական հոլդինգը կստեղծի հատուկ ընկերություն, որի բաժնետոմսերի 40 տոկոսը կլինի Արա Գյուլերի սեփականությունը։

Արա Գյուլերի արխիվը գնահատվում է 3 մլն եվրո: