Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության վաղվա օրակարգում ներառված է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծի մասին հարցը:
Ներկայացվում է կառավարության եզրակացությունը ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահան Բաբայանի ու Թևան Պողոսյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ:
Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն` ներկայացված նախագծով առաջարկվող փոփոխությունները հիմնականում կրկնակի չափով կրճատում են գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում տեղ գտած` առավել հաճախ հանդիպող և նվազ հասարակական վտանգավորություն ունեցող ճանապարհատրանսպորտային իրավախախտումների համար նախատեսված տուգանքները: Այդ կապակցությամբ անհրաժեշտ է նկատի ունենալ ՀՀ վարչապետի 2014 թ. որոշմամբ ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումների համար նախատեսված տուգանքների չափերի վերանայման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ներկայացված նախագծով փոփոխվող հոդվածները:
Աշխատանքային խմբի կողմի հիշյալ փոփոխությունները նախապատրաստելիս ուսումնասիրվել է միջազգային փորձը, հաշվի են առնվել նաև վիճակագրական տվյալները, սահմանվել են հստակ չափանիշներ, որոնց առկայությունը հնարավորություն է տվել առավել մանրամասն կարգավորելու տվյալ բնագավառի իրավահարաբերությունները, մինչդեռ` ներկայացված նախագծի հիմնավորման մեջ բացակայում են վիճակագրական տվյալները, համապատասխան վերլուծությունները և այլն: Այդ առումով նախագծում պատշաճ հիմնավորված չէ տուգանքների չափերի նվազեցման անհրաժեշտությունը:
Ելնելով շարադրվածից` կառավարությունը դեմ է ներկայացված նախագծի ընդունմանը և օրենսդրական նախաձեռնության հեղինակներին առաջարկում է ներկա փուլում ձեռնպահ մնալ օրենսդրական նախաձեռնության քննարկումից: