կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-19 16:32
Քաղաքական

Ո՞ւր էին ձեր մտքի թռիչքները 90-ականներին. Բաղդասարյանը` ՀԱԿ-ին

Ո՞ւր էին ձեր մտքի թռիչքները 90-ականներին. Բաղդասարյանը` ՀԱԿ-ին

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը 2016 թվականի բյուջեի մասին ներկայացրեց իրենց խմբակցության տեսակետը և նշեց, որ իրենք իրատեսական են համարում եկող տարվա բյուջեն ու կողմ են քվեարկելու:

Նա անդրադարձավ նաև մի քանի պատգամավորների ելույթների` նշելով, որ որոշ ելույթներ պարզապես կապ չունեին բյուջեի քննարկման հետ: ՀՀԿ-ականի խոսքով` հանրությունն արդեն հոգնել է տարիներ շարունակ ականջահաճո նախադասություններ լսելուց, և փոխանակ բյուջեի նախագծի քննարկման շրջանակներում գնահատականներ հնչեն, ֆինանսների նախարարի, վարչապետի, ԿԲ նախագահի աշխատանքների մասին գնահատականներ լինեն, մուտք է լինում անձնական դաշտ, փորձ է արվում չստուգված տվյալներ հայտարարել` հանրությանը դուր գալու համար:

«Դա անճարության նշան է և խոսում է այն մասին, որ չեն կարող բովանդակային քննարկումներին մասնակցել: Կոչեր են հնչում, որ այս երկրին հարկավոր են նոր մադիկ: Պատկերացնո՞ւմ եք` ովքեր են այդ կոչն անում: Դրանք անում են այն մարդիկ, ովքեր փախուստի դիմեցին, որովհետև հիմնովին կործանել էին պետությունը, և երկիրը գտնվում էր անդունդի եզրին»,- հայտարարեց Բաղդասարյանը:

Նա նշեց նաև, որ, ի լուր ողջ Սփյուռքի, ուզում է ասել, որ ժողովուրդն արդեն մեկ անգամ տեսել է այդ իշխանությունը և նման ելույթները վրեժխնդրություն է սեփական ժողովրդից: «Ո՞ւր էին ձեր մտքի թռիչքները իննսունական թվականներին, ո՞ւր էին այս առաջարկությունները, չնայած առաջարկություններ էլ են չկան: Ես չեմ տեսել մի փաստաթուղթ, որ բերեն, ներկայացնեն և ասեն, որ մենք այսպես ենք պատկերացնում այս հարցը: Այն ժամանակ ո՞ւր էիք բոլորդ, երբ թալանում էիք, կործանում էիք այս երկիրը, և եթե այստեղ չլինեին որոշ մարդիկ և այսօրվա իշխանությունները, Հայաստան աշխարհը կարող էր հիմնովին կործանված լինել»,- հայտարարեց Բաղդասարյանը: