կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-07 00:05
Քաղաքական

Վազգեն Մանուկյանի դեմ իշխանամերձ շրջանակների հակաքարոզչությունը՝ «ժամկետանց» և կոնտեքստից դուրս

Այն պահից, երբ ընդդիմադիր 17 քաղաքական ուժերը, Հայաստանի և Սփյուռքի հասարակական կազմակերպությունները երեկ կայացած բազմահազարանոց հանրահավաքի ընթացքում հայտարարեցին Ժամանակավոր կառավարության վարչապետի միասնական թեկնածուի՝ Վազգեն Մանուկյանի անունը, իշխանամերձ որոշ շրջանակներ և իրենց սպասարկող կեղծ օգտատերեր, սկսեցին տարածել կոնտեքստից դուրս տեսանյութի մի հատված՝ իրականացնելու համար հակաքարոզչություն Վազգեն Մանուկյանի դեմ: Տեսանյութում ասվում էր հետևյալը.

«Առնվազն 10 տոկոս ընտանիք կա, որ անասունների ընտանիք են: Խոսքը նրանում է, թե մենք կարո՞ղ ենք այդ անասունների ընտանիքը բուժել, ոնց բուժենք, որովհետև դրանք համարյա հիվանդ մարդիկ են: Այդ չկամեցող մարդիկ կան, դրանք երևի մարդկային հոգեբանական վիճակն են»:

Այնինչ, ՀՀ նախկին վարչապետ, Պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանն այդ մասին ասել է 2017 թվականին Հանրային խորհրդում Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենքի քննարկման ընթացքում: Ստորև ներկայացնում ենք Վազգեն Մանուկյանի ելույթի ամբողջական տեքստը, որը հրապարակվել է Aravot.am կայքում, 2017 թվականի հոկտեմբերի 19-ին:

«Կան մարդիկ, որոնց իշխանություն պետք չի տալ: Եթե իշխանություն ես տալիս ու ինքը վերահսկելի չի, ինքը կկոտրի մինչև վերջ ու այդպիսի մարդիկ իրավունք ունեն կին ունենալ, իրավունք ունեն երեխաներ ունենալ, ես պատկերացնում եմ ինչ բռնություններ են իրենք կատարում իրենց ընտանիքում: Դա մի մոռացեք, այդ խնդիրը կա:

Առնվազն 10 տոկոս ընտանիք կա, որ անասունների ընտանիք են: Խոսքը նրանում է, թե մենք կարո՞ղ ենք այդ անասունների ընտանիքը բուժել, ոնց բուժենք, որովհետև դրանք համարյա հիվանդ մարդիկ են: Այդ չկամեցող մարդիկ կան, դրանք երևի մարդկային հոգեբանական վիճակն են: Շատ փոքր մարդուն, երբ իշխանություն ես տալիս, ինքը ինչ ասես կանի: Իսկ հիմա դու իր ընտանիքում տվել ես իրեն 100 տոկոսանոց իշխանություն, դու պատկերացրու ինչեր կանի: Մեր խնդիրը նա չի, որ այդ մարդկանց ձեռք տալով՝ ավանդական ընտանիքներ քայքայվեն: Մեր խնդիրն է գտնել այն նուրբ միջոցը, որը սրանց կվերացնի, բայց մնացած ընտանիքները կպահի մեր ավանդական արժեքների մեջ: Դա է մեր խնդիրը… Մենք ունենք պրոբլեմ և այդ պրոբլեմը պիտի լուծենք»: