|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին տեսակցության էր եկել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը. առաջին համալսարանական հիվանդանոցից հայտնում է Yerkir.am-ի թղթակիցը:
Շարմազանովն ասաց, որ Սահակյանի ինքնազգացողությունը նորմալ է: «Փառք Աստծո, ապաքինվում է, և հուսով եմ` շուտով կվերադառնա աշխատանքի բնականոն հունին»,- նշեց նա:
Հարցին`ասում են, որ Սահակյանի ճնշումը չի իջնում, Շարմազանովը պատասխանեց, որ նման բան չկա, նրա վիճակը գնալով կայունանում է:
Ճշտող հարցին, թե ինքը երեկ ներկա եղե՞լ է Գալուստ Սահակյանի որդու ծննդյան արարողությանը և տեղյա՞կ է` ինչպես է Սահակյանի ինքնազգացողությունը վատացել, Շարմազանովը պատասխանեց` ոչ, երեկ գիշերն է իմացել կատարվածի մասին: Վերջում նա առողջություն մաղթեց բոլոր հիվանդներին: